Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հույս ունեմ, որ գոնե օտարներին կլսեք ու մի պահ կմտածեք, թե ուր ենք գնում

Հույս ունեմ, որ գոնե օտարներին կլսեք ու մի պահ կմտածեք, թե ուր ենք գնում
14.07.2026 | 11:42

Մինչ մայիսին ցուցադրված թեթև տեխնիկայով Հայաստանում նիկոլյան քարոզչության զոհերն ու գերիները ցնծում են, ամերիկացի Հարիսոն Կասը, ով մասնագիտացած է ազգային անվտանգության, տեխնոլոգիաների և քաղաքական մշակույթի հարցերում, The National Interest ամսագրի համար գրված իր հոդվածում (հղումը՝ Հ․Գ․-ում) համեմատել է Ադրբեջանի և Հայաստանի ռազմաօդային հնարավորությունները։

Նրա գնահատմամբ՝ Բաքվի զգալի առավելությունը ավիացիայի, անօդաչու սարքերի և բարձր ճշգրտության զինատեսակների ոլորտներում Երևանին որևէ հնարավորություն չի թողնում նոր օդային դիմակայության դեպքում։

Ցավոք, երբ նույն բանն ասում եմ ես, կամ իմ շատ հայ գործընկերներ, մարդիկ դա մեկնաբանում են որպես հակաիշխանական նախատրամադրվածություն, հույս ունեմ, որ գոնե օտարներին կլսեք ու մի պահ կմտածեք, թե ուր ենք գնում։

Արա Լ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ․Գ․ https://nationalinterest.org/.../heres-why-armenia-cant...

Դիտվել է՝ 3079

Մեկնաբանություններ